Յարոսլավլի ադրբեջանցիները մասնակցել են Ռուսաստանում Հայաստանի տարվա շրջանակներում կազմակերպված տոնախմբություններին

PanARMENIAN.Net - Անցյալ հանգստյան օրերի ընթացքում Յարոսլավլում զանգվածային միջոցառումներ են կայացել` նվիրված Ռուսաստանում Հայաստանի տարվան եւ «Նաիրի» հայկական մարզային միության ստեղծման 15-ամյակին: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսական միության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը, դրանց վերջը ազդարարվեց մեծ համերգով, ինչպես նաեւ կառուցվող «Սուրբ Գեւորգ» եկեղեցու հիմնաքարի օծման արարողությամբ` Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Մոսկվայի թեմի առաջնորդ , եպիսկոպոս Եզրաս Ներսիսյանի կողմից: «Նաիրի» համայնքի նախագահ Վալերիկ Փալաքյանը, ելույթ ունենալով տոնական ժողովին, հատուկ գոհունակությամբ հայտնեց, որ աշխատասեր եւ ակտիվ յարոսլավցի հայերը այսօր բարձր դիրքեր են գրավում արդյունաբերական եւ բնակարանային շինարարությունում, պարենամթերքի արտադրության, ծառայությունների բնագավառում, հատկապես առաջադեմ գիտական տեխնոլոգիաների զարգացման եւ յուրացման մեջ, կրթության եւ մշակույթի կազմերպման, այլ սոցիալ-տնտեսական ասպարեզներում:



Շրջանի փոխմարզպետ Վյաչեսլավ Բլատովը եւ քաղաքապետի առաջին տեղակալ Վալերի Վելիչկոն, իրենց հերթին, ընդգծեցին, որ հայ համայնքը հնագույնն է այս հազարամյա շրջանում, նա ցուցաբերում է անկեղծ հանդուրժողականության, ինտերնացիոնալիզմի, ազգամիջյան համաձայնության, բարեկամության եւ համագործակցության դրսեւորման օրինակներ հնագույն շրջանում բնակվող բոլոր ժողովուրդների ներկայացուցիչների հանդեպ, ակտիվորեն մասնակցում է Ռուսաստանի ժողովուրդների Վեհաժողովին: Եւ լրիվ օրինաչափ է, որ հայկական տոնին ներկա էին գրեթե բոլոր ազգային համայնքների ներկայցուցիչները, այդ թվում եւ ադրբեջանցիները:



Յարոսլավլի տոնախմբություններին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության Դեսպանատան արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Աշոտ Մանուկյանը, Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսական միության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը, Ռուսաստանի Հայերի միության փոխնախագահներ Հապետ Թափալյանցը եւ Գերման Անանյանցը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---