«Կոմերսանտ». Մոսկվան, հնարավոր է, գործի դնի Հայաստանի ճնշումը Վրաստանի վրա

PanARMENIAN.Net - Ռուսաական առաջատար թերթերից «Կոմերսանտը» գտնում է, որ Մոսկվան, հնարավոր է, գործի դնի Հայաստանի ճնշումը Վրաստանի վրա: Երկուշաբթի օրը լույս տեսած հոդվածում խոսքը գնում է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցի մասին Մոսկվա հոկտեմբերի 30-31:



Երկուշաբթի օրվա երկրորդ կեսին Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Թերթի վարկածի համաձայն, հանդիպման ընթացքում խոսք կգնա Վրաստանի մասին: «Կրեմլում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի վրա ազդելու մեթոդներ են փնտրում: Տարբեր տարբերակներ են մշակվում: Թբիլիսիում վախենում են, որ Վրաստանի վրա ազդելու միջոցներից մեկը կարող դառնալ Ռուսաստանից եւ Հայաստանից էլեկտրաէներգիայի ներկրման դադարեցումը: Այդ հնարավոր դեպքում Վրաստանը կհայտնվի վթարային իրավիճակում»,- գրում է «Կոմերսանտը»: Հոդվածում չի բացառվում, որ Մոսկվան կխնդրի Հայաստանին «փոքր անախորժություններ» կազմակերպել Վրաստանի հարավային շրջան Սամցխե-Ջավախքում, որտեղ մոտ 200 հազար հայ բնակչություն կա:



Վրացի փորձագետները գտնում են, որ իրադարձությունների զարգացումը այդ ուղիով չի բացառվում, քանի որ Հայաստանը շատ առումներով կախված է Ռուսաստանից` քաղաքական եւ տնտեսակն տեսանկյուններից: Միեւնույն ժամանակ, Հայաստանը չի կարող գնալ Վրաստանի հետ հակադրության, քանի որ Ռուսաստանի եւ Եվրոպական երկրների հետ նրան կապող միակ ուղին անցնում է Վրաստանով:



«Ռուսաստանն արդեն յուրացրել է Իրան-Հայաստան գազատարը եւ Հրազդանի հիդրոէլեկտրակայանը: Այժմ Ռուսաստանը ձգտում է յուրացնել նաեւ Հայաստանի երկաթուղային ցանցը: Երեւանը մտադրվում է տենդեր հայտարարել երկաթուղային ցանցի տնօրինման համար` 40 տարով, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կփորձի համոզել իր հայ գործընկեր Ռոբերտ Քոչարյանին, որ տվյալ տենդերը պետք չէ անցկացնել, իսկ Հայաստանի երկաթգծի մասին Ռուսաստանն ինքը հոգ կտանի», հայտնում է Փրայմ-Նյուզը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---