Անօրինական հայերի թիվը Թուրքիայում շատ չափազանցված է

PanARMENIAN.Net - Անօրինական հայերի թիվը Թուրքիայում կազմում է ընդամենը 10-15 հազար եւ նրանք հիմնականում հասարականա բնագավառում են աշխատում. նրանք երեխաներ են խնամում, տնային տնտեսությամբ են զբաղվում, քիչ թվաքանակով մարդիկ զբաղվում են փոքր բիզնեսով: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net ի թղթակցին արժանահավատ աղբոյւրներից, հայ անօրինականների 70 հազարի հասնող թվաքանակի վերաբերյալ ինֆորմացիան թուրքական կառավարության կողմից օգտագործվում է պրոպագանդայի նպատակով: Աղբյուրը նաեւ նշել է, որ հայերը գրեթե չեն զբաղվում հնագույն մասնագիտություն համարվող մարմնավաճառությամբ, ինչպես հաճախ նշում են այդ մասին: «Այդ ասպարեզը վաղուց եւ ամուր զբաղեցրել են Ռուսաստանի ու Ուկրաինայի ներկայացուցիչները եւ հայուհիներն այնտեղ անելու ոչինչ չունեն. չափազանց ուժեղ մրցակցություն է»,- նշել է նա:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---