Բելգիայի պաշտպանության նախարարության վեբ-կայքը ենթարկվել է թուրք հաքերների հարձակմանը

PanARMENIAN.Net - Երեկ Բելգիայի պաշտպանության նախարարության ենթարկվել է «Օսմանյան Կայսրության զավակներ» անունը կրող ազգայնամոլական խմբավորման հարձակմանը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էկիյանը, գրեթե ողջ օրը կայքի առաջին էջում տեղ էր գտել տվյալ գրությունը. «Կոտրված է VolTigoRe թուրքական ուժերի կողմից» («Hacked by VolTigoRe - Turk Forcers»): Գրությանը հաջորդող բացատրական տեքստում հաքերները հայտարարել են, որ «թուրքերը չեն արել ոչինչ, բացի այն բանից, որ պաշտպանվել են բազմաթիվ թուրքեր սպանած հայերից»: «Թուրքիայում քրդական խնդիր չկա»,- գրել են հաքերները` սպառնալով. «Մենք կշարուանկենք կոտրել ձեր կայքերը այնքան ժամանակ, որքան դուք սխալներ թույլ տաք Թուրքիայի նկատմամբ»: Պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Ինգրիդ Բաեկը հայտարարել է, որ կայքի կոտրման փաստով հետաքննություն է սկսվել եւ Նախարարությունը մտադիր է բողոք հղել հաքերների դեմ:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---