Վարդան Օսկանյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպե՞ն Ժնեւում27 փետրվարի 2007 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպումը կարող է կայանալ Ժնեւում: Այդ մասին փետրվարի 27-ին Աստանայում լրագրողներին է հայտարարել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Նա ենթադրել է, որ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպումը, հավանաբար, կկայանա մարտի կեսին: Ժնեւում տեղի կունենա մարդու իրավունքների միջազգային համաժողովը, որին կմասնակցի նաեւ Ադրբեջանն ի դեմս արտգործնախարարի: Ակնկալվում է, որ Ժնեւ կայցելի նաեւ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Է.Մամեդյարովը հաղորդել է նաեւ, որ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը նաեւ իր ղազախստանցի գործընկեր Մուրատ Տաժինի հետ: Մինչդեռ նշենք, որ PanARMENIAN.Net ի թղթակցին Հայաստանի ԱԳՆ-ում հայտարարեցին, որ երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման վայրը դեռեւս քննարկվում է, սակայն այն եվրոպական քաղաքների ցուցակում, որտեղ կարող են հանդիպել Վարդան Օսկանյանն ու Էլմար Մամեդյարովը Ժնեւը չի հիշատակվում: ![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |