Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի Մոլդովայում կայանալիք «Medceur-2007» զորավարժություններին27 փետրվարի 2007 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Բազմազգ ռազմաբժշկական «Medceur-2007» զորավարժությունները կկայանան Մոլդովայում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում հուլիսի 28-ից օգոստոսի 10-ը «Բուլբոակա» ռազմական հրաձգարանում: Ինչպես այսօր հաղորդեց Մոլդովայի Ազգային բանակի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Իոն Սավչուկը, զորավարժություններին կմասնակցեն Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչները, ՆԱՏՕ-ի եւ «գործընկերության» ծրագրի մասնակից երկրների զինված ուժերի ստորաբաժանումները: Դրանց թվում են զինվորականներ Ալբանիայից, Հայաստանից, Բուլղարիայից, Հոլանդիայից, Վրաստանից, Ղազախստանից, Մակեդոնիայից, Ուկրաինայից, Խորվաթիայից:Զորավարժություններում կմշակվեն «արագ արձագանքման շարժական բժշկական թիմերի հմտությունները տարերային աղետների հետեւանքների վերացման գործողություններում»,-նշել է Սավչուկը: Մոլդովան արդեն երկրորդ անգամ է անցկացնում բազմազգ զորավարժություններ ՆԱՏՕ-ի ծրագրերի շրջանակներում: Առաջին զորավարժությունները` «Cooperative Lancer-Longbow» անցել են 2006 թվականի սեպտեմբերին 21 երկրներից շուրջ հազար զինծառայողների մասնակցությամբ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Բեգլարյան. Արցախի ինքնորոշման իրավունքը ոտնահարած իշխանությունները հայտարարել են Պաղեստինի ճանաչման մասին «Երևի հաջորդ հեգնական դրվագը կլինի Պաղեստինի տեղահանված ժողովրդի վերադարձի անհրաժեշտության մասին հայտարարելը»,–գրել է նա Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Քուվեյթը և արաբական այլ երկրներ ողջունել են ՀՀ կողմից Պաղեստինի ճանաչումը Հայաստանի որոշումը ողջունել են նաև Օմանի Սուլթանությունը, Պաղեստինի ԱԳՆ-ն, Հորդանանը Միրզոյանն ու Հորդանանի փոխվարչապետը խոսել են Մերձավոր Արևելքում ու Հրվ. Կովկասում վերջին զարգացումների մասին Փոխվարչապետը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը Երևանում անօրինական գովազդային թռուցիկներ փակցնողները կտուգանվեն Տուգանքը կիրառվում նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով |