ԵՄ-ն պատրաստ է վերսկսել Թուրքիայի հետ մասնակիորեն ընդհատված բանակցությունները

PanARMENIAN.Net - Եվրամիությունը պատրաստ է վերսկսել Թուրքիայի հետ մասնակիորեն ընդհատված բանակցությունները որպես լիիրավ անդամ ԵՄ-ին անդամակցելու շուրջ: Բանակցություններն, ինչպես ակնկալվում էր, կվերսկսվեն հինգշաբթի եւ կվերաբերեն գործարարության եւ արդյունաբերության հարցերին: Բանակցությունների վերսկսման հնարավորությունը հաստատեց նաեւ Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեվենթ Բիլմանը: Նա չի բացառել, որ բանակցություններին կմասնակցի Եվրամիության հետ Անկարայի գլխավոր բանակցող պետնախարար Ալի Բաբաջանը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:



Բանակցություններն Անկարայի հետ ԵՄ-ին անդամակցելու շուրջ, որոնք ընթանում են 2006 թվականի հոկտեմբերից, մասնակիորեն սառեցվել էին անցյալ տարվա դեկտեմբերին Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ: Նման որոշում էր կայացվել, քանի որ Թուրքիան հրաժարվում էր բացել իր ծովային եւ օդային նավահանգիստները Կիպրոսի Հանրապետության համար, որը ԵՄ անդամ է:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---