Ս.Միրոնով. 2007 թվականը պետք է տեսանելի դարձնի ղարաբաղյան հարցի լուծման գոնե մտապատկերը

PanARMENIAN.Net - 2007 թվականը պետք է տեսանելի դարձնի ղարաբաղյան հակամարտության լուծման գոնե մտապատկերը: Այդ մասին Բաքվում հայտարարել է ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը:Նրա խոսքերով, Ռուսաստանը, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, ջանքեր է գործադրում եւ կշարունակի դա անել ղարաբաղյան հակամարտության լուծման համար: «Եթե խնդիր կա երկու կողմերի միջեւ, տվայլ դեպքում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, ապա այդ խնդրի լուծման բանալին պայմանավորվածությունն է նրանց միջեւ: Ռուսաստանը, նման պայմանավորվածության դեպքում, պատրաստ է հանդես գալ որպես երաշխավոր»,-նշել է Սերգեյ Միրոնովը, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---