Սերգեյ Բագապշը առաջարկել է Ռուսաստանին ՌԼԿ տեղակայել Աբխազիայում28 մարտի 2007 - 20:06 AMT PanARMENIAN.Net - Չճանաչված Աբխազիայի Հանրապետության նախագահ Սերգեյ Բագապշը առաջարկել է Ռուսաստանին ռադիոլոկացիոն կայան տեղակայել Սուխումի տարածքում: «Ցավոք, Վրաստանը, մեղմ ասած, ոչ բարյացակամ է տրամադրված մեր երկրի հանդեպ: Ինչ վերաբերում է իրական պատկերին, ապա Վրաստանն այն երկիրն է, որ պատրաստվում է Աբխազիայի հետ պատերազմին»,-հայտարարել Բագապշը: Նրա խոսքերով, այդ գաղափարն առաջացել է աբխազական իշխանությունների մոտ, քանի որ Վրաստանի տարածքում կարող է տեղակայվել ԱՄՆ հետեւող կայանը: «Ամերիկյան կայանը, տեղակայված Վրաստանի տարածքում, կկարողանա վերահսկել ոչ միայն Աբխազիայի, այլ նաեւ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքները: Հենց այդ պատճառով է, որ մենք հանդես ենք գալիս Սուխումի տարածքում Ռուսաստանի Դաշնության հետեւող կայանի տեղակայման նախաձեռնությամբ»,-նշել է Բագապշը, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |