ԱՄՆ Կոնգրեսում աճում է աջակցությունը Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին

PanARMENIAN.Net - Ապրիլի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամների շրջանում, Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) առաջին պլան է մղել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի աճող աջակցությունը այն կոնգրեսականների շրջանում, որոնք պատասխանատու են ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության համար: «Մենք խորապես բավարարված ենք ուժեղ, երկկուսակցական աջակցությամբ 106-րդ բանաձեւին Կոնգրեսի այն անդամների շրջանում, որոնք պատասխանատու են ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության համար: Կոնգրեսականները հասկանում են, որ Թուրքիան, համաձայնվելով այդ հանցագործությանը, կնվազեցնի լարվածությունը տարածաշրջանում, մեկ քայլ կկատարի Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման տեսակետից, եւ վերջին հաշվով իր լուման կներդնի եվրոպական ընտանիքին անդամակցելու համար»,-հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---