Վարդան Օսկանյանն ու Փիտեր Սեմնեբին քննարկել են Ղարաբաղի շուրջ Բելգրադում կայացած բանակցությունների արդյունքները26 ապրիլի 2007 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Բելգիայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ hատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին տարածաշրջանային խնդիրներ, հայ-թուրքական հարաբերությունները: Անդրադարձ կատարվեց ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ՎՈՒԱՄ-ի նախաձեռնությանը, ինչի կապակցությամբ նախարարը վերահաստատեց ՀՀ դիրքորոշումը ներկայացվելիք բանաձեւի վերաբերյալ: Այնուհետեւ զրուցակիցները խոսեցին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների մասին: ԵՄ հատուկ ներկայացուցիչը ընդգծեց, որ ԵՄ երկրներն ու եվրոպական հանձնաժողովը մեծ նշանակություն են տալիս Հայաստանում ընտրությունների` միջազգային չափանիշներին համապատասխան անցկացմանը եւ հորդորեց ՀՀ իշխանություններին այս ուղղությամբ ձեռնարկել բոլոր միջոցները: Նախարար Օսկանյանը հավաստիացրեց, որ այսօր կան բոլոր պայմանները ազատ եւ արդար ընտրությունների անցկացման համար: Զրուցակիցները նաեւ քննարկեցին Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագրի կատարման հետ կապված հարցեր: Տեղի ունեցավ մտքերի փոխանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների բելգրադյան փուլի արդյունքների շուրջ: Սեմնեբին տեղեկացրեց, որ այսօր երեկոյան մեկնում է Բաքու` մասնակցելու ԶԼՄ-ներին նվիրված խորհրդաժողովին, որի շրջանակներում նախատեսվում է իր հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |