Մեծ ութնյակի ԱԳՆ ղեկավարները հանդես են գալիս ղարաբաղյան խնդրի շուտափույթ կարգավորման օգտին31 մայիսի 2007 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Մեծ ութնյակի` G8 ԱԳՆ ղեկավարները ողջունում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Սանքտ Պետերբուրգում 2007 թվականի հունիսի 9-ին կայանալիք ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում հանդիպելու մտադրությունը: Այդ մասին ասվում է Պոտսդամում կայացած ոչ պաշտոնական հանդիպմանն ընդունված հայտարարության մեջ: «Մենք կոչ ենք անում նրանց շուտափույթ պայմանավորվածության հասնել հիմնարար սկզբունքների շուրջ, ճանապարհ բացելու համար հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-ասվում է փաստաթղթում, հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը: Ադրբեջանը կորցրել է Լեռնային Ղարաբաղի եւ մերձակա 7 շրջանների վերահսկողությունը 90-ականների սկզբին հայերի եւ ադրբեջանցիների միջեւ Ղարաբաղի պատկանելության շուրջ արյունահեղ հակամարտության արդյունքում: 1994 թվականի մայիսի 12-ից ի վեր հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցված են: Հայաստանը պնդում է, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծվի փաթեթային տարբերակով, իսկ Բաքուն ընդունելի է համարում հարցի փուլային լուծումը` սկզբից վերադարձնել Ադրբեջանին հայկական կողմի հսկողության տակ գտնվող տարածքները, վերադարձնել այնտեղ փախստականներին, այնուհետեւ բանակցություններ սկսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք բերվեց ԵԱՀԿ ՄԽ միջնորդների տարածաշրջան կատարած վերջին այցի ժամանակ: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ «Ազատություն»․ ՀՀ-ն 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից՝ Հունգարիան հանել է արգելանքը Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանին ևս 10 մլն եվրո կհատկացվի՝ ականազերծման համար Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության |