Strafor. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի վերսկսման հավանականությունը ահագնանում է 4 հուլիսի 2007 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի համար Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի վերսկսման հավանականությունը ահագնանում է, քանի որ Ադրբեջանը սկսել է օգտագործել նոր նավթամուղից ստացվող հսկայական գումարները իր պաշտպանական բյուջեն հնգապատկելու համար: Այսպիսի կարծիք են հայտնում Stratfor հեղինակավոր վերլուծական կենտրոնի փորձագետները` ընդգծելով, թե «այս անգամ հակամարտությունը կարող է Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ ավելի մեծ պայքարի բռնկման կայծ դառնալ»: «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը ավելին է, քան երկու պետությունները եւ նրանց վիճելի տարածքը. Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը օգտագործում են այդ հակամարտությունը տարածաշրջանում իրենց դիրքերն ամրապնդելու համար», - պնդում են Stratfor-ի վերլուծաբանները: 1994 թվականին հաստատված հրադադարից հետո Ադրբեջանը, ըստ կենտրոնի փորձագետների, Ղարաբաղի հարցում փոփոխությունների հնարավորություն տեսավ, երբ 2006 թվականին Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղի շինարարությունն ավարտվեց, եւ այդ երկիրը «ոչ միայն սկսեց դառնալ ավելի ու ավելի արեւմտամետ, այլեւ նոր վիթխարի եկամուտներ ստանալ»:«Ադրբեջանի նախագահն արդեն որոշել է, թե ինչպես է ցանկանում ծախսել իր երկրի նորահայտ հարստությունը` պաշտպանության վրա: Եթե 2004 թվականին Ադրբեջանի ռազմական ծախսերը կազմում էին մոտավորապես 175 միլիոն դոլար, ապա մինչեւ 2008 թվականը երկիրը կսկսի ծախսել առնվազն 1 միլիարդ դոլար», - գրում են Stratfor-ի վերլուծաբանները: - «Հայաստանը վերջերս իր պաշտպանական ծախսերը ավելացրել է 20 տոկոսով` 125 միլիոնից հասցնելով 150 միլիոնի, ինչը ակնհայտորեն անհամեմատելի է Ադրբեջանի պաշտպանական ծախսերի հետ»: Փորձագետները, նշելով, որ Հայաստանը զուրկ է էներգակիրներից ստացվող եկամուտների հոսքից, որ ունի Ադրբեջանը, հավելում են. - «Միացյալ Նահանգներում հայկական մեծ համայնքը ապահովում է, որ Հայաստանը դառնա ամերիկյան արտաքին օգնության ամենամեծ ստացողներից, սակայն Հայաստանի հարեւանները նրանից խուսափում են տնտեսապես եւ քաղաքականապես` նրան առեւտրի կամ զարգացման փոքր հնարավորություն թողնելով: Հայաստանը բաց հարաբերություններ ունի Իրանի հետ: Մարտին Իրանը եւ Հայաստանը բացեցին Իրան - Հայաստան գազամուղը: Գազամուղը իր հերթին, ինչպես եւ Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքի մեծ մասը, Ռուսաստանի սեփականությունն է»,-նշում են փորձագետները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ պետդեպի հատուկ ներկայացուցիչն այցելել է Սյունիք Նա ծանոթացել է տեղի մշակութային և պատմական գեղատեսիլ վայրերին ՀՀ–ն ու Վրաստանը զբոսաշրջային գործակցությունը խորացնելու համար աշխատանքային խումբ կստեղծեն Առաջին հանդիպումը կլինի սահմանին Արցախի ԱԺ․ ՀՀ իշխանությունները հատել են իրավական, բարոյական արժեքների սահմանը Նշվում է, որ դա է վկայում Արցախի մշտական ներկայացուցչության տարածքում տեղի ունեցած միջադեպը ՀՀ ԱԳՆ–ն խստորեն դատապարտել է Դերբենտում և Մախաչկալայում ահաբեկչությունները «Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին և մերձավորներին»,–ասվում է գրառման մեջ |