Ձերբակալվել է Մոսկվայի սափրագլուխների ամենահայտնի խմբավորումներից մեկի պարագլուխը 4 հուլիսի 2007 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Ռուսական իրավապահ մարմինները ձերբակալել են Մաքսիմ Մարցինկեւիչին, որը նաեւ հայտնի է Տեսակ (թարգմանաբար` ուրագ) մականունով, ազգամիջյան ատելության հրահրման մեղադրանքով: Մոսկվայի դատախազության ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հայտնել է, որ Մարցինկեւիչին մեղադրանքներ են ներկայացված Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 282 հոդվածով (ատելության եւ թշնամաքի սերմանում, մարդկային արժանապատվության ստորացում): Դատախազության դիմումի հիման վրա Մոսկվայի Խամովնիչեսկի մարզային դատարանը մեղադրվողին կալանքի է ենթարկել:Որոշ տվյալներով, Մարցինկեւիչը հանդիսանում է ծայրահեղ ազգայնամոլական «Ֆորմատ-18» սափրագլուխների խմբավորման պարագլուխը. վերջինս Մոսկվայում ամենահայտնիներից մեկն է: Որպես սափրագլուխների առաջնորդ Տյոսակը մի քանի անգամ հարցազրույցներ է տվել ռուս լրագրողներին, այդ թվում եւ հեռուստատեսային: Մոսկվայի մարդու իրավունքների գրասենյակի (ՄՄԻԳ) տվյալներով, որը հիմնականում մասնագիտացած է ֆաշիզմի եւ այլատյացության դեմ պայքարի վրա, վերջին երկու տարիների ընթացքում Ռուսաստանում սափրագլուխների թիվը աճել է 20 հազարով եւ հասել է 70 հազարի: ՄՄԻԳՏ-ը հայտնում է, որ 2007 թվականի հունվարից ապրիլ ամիսներին Ռուսաստանում 80 ռասիստական հարձակում է տեղի ունեցել, որի արդյունքում 25 մարդ զոհվել է, 80-ը` վիրավորվել: ՄՄԻԳ-ի ղեկավար Ալեքսանդր Բրոդը խոստովանում է, որ վերջերս ռուսական իշխանությունները սկսել են ավելի խիստ ու արդյունավետ գործել ծայրահեղ ազգայնամոլների դեմ, սակայն իրավապահ մարմինների գործողություններում դեռեւս համակարգվածություն չի նկատվում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ պետդեպի հատուկ ներկայացուցիչն այցելել է Սյունիք Նա ծանոթացել է տեղի մշակութային և պատմական գեղատեսիլ վայրերին ՀՀ–ն ու Վրաստանը զբոսաշրջային գործակցությունը խորացնելու համար աշխատանքային խումբ կստեղծեն Առաջին հանդիպումը կլինի սահմանին Արցախի ԱԺ․ ՀՀ իշխանությունները հատել են իրավական, բարոյական արժեքների սահմանը Նշվում է, որ դա է վկայում Արցախի մշտական ներկայացուցչության տարածքում տեղի ունեցած միջադեպը ՀՀ ԱԳՆ–ն խստորեն դատապարտել է Դերբենտում և Մախաչկալայում ահաբեկչությունները «Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին և մերձավորներին»,–ասվում է գրառման մեջ |