Եթե ԱՄՆ-ն չհամաձայնվեն Ռուսաստանի առաջարկությունների հետ, վերջինս համապատասխան քայլեր կձեռնարկի 4 հուլիսի 2007 - 18:07 AMT PanARMENIAN.Net - ՌԴ առաջին փոխվարչապետ Սերգեյ Իվանովը չի բացառում, որ ԱՄՆ-ն կմերժեն Ռուսաստանի առաջարկությունը եւ զգուշացնում է, որ այդ դեպքում համապատասխան քայլեր կձեռնարկվեն: «Եթե մեր առաջարկությունները չընդունվեն, իսկ ես դա չեմ կարող բացառել, Ռուսաստանը կշարունակի համառ եւ համեբարատար ձեւով բացատրել իր դիրքորոշումը այդ հարցով»,- ասել է Իվանովը լրագրողներին:«Սակայն միեւնույն ժամանակ մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք անվտանգության ապահովման հարցով, մենք արդեն դրանք ձեռնարկում ենք, ասիմետրիկ եւ արդյունավետ պատասխանն արդեն գտնված է»,- հայտարարել է նա: Իվանովն ընդգծել է, որ «մենք գիտենք` ինչ ենք անում. դա անվտանգության հարյուր տոկոսանոց ապահովումն է իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը G8-ի շրջանակներում Ջորջ Բուշի հետ բանակցություններին ամերիկացի գործընկերոջը առաջարկել է օգտագործել Ադրբեջանում Ռուսաստանի կողմից վարձակալվող Գաբալայի ՌՏԿ-ն ԱՄՆ ՀՀՊ համակարգում: Օրերս ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպմանը Ջորջ Բուշի կալվածքում` Կենեբանկպորտում, Բուշը ողջունել է ռուս գործընկերոջ առաջարկությունը «հակահրթիռային պաշտպանության տարածաշրջանային համակարգի ստեղծման» մասին, սակայն միեւնույն ժամանակ հայտարարել է, որ Արեւելյան Եվրոպայում սեփական ՀՀՊ ուժեր տեղակայելու ծրագրերից մտադիր չէ հրաժարվել: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ պետդեպի հատուկ ներկայացուցիչն այցելել է Սյունիք Նա ծանոթացել է տեղի մշակութային և պատմական գեղատեսիլ վայրերին ՀՀ–ն ու Վրաստանը զբոսաշրջային գործակցությունը խորացնելու համար աշխատանքային խումբ կստեղծեն Առաջին հանդիպումը կլինի սահմանին Արցախի ԱԺ․ ՀՀ իշխանությունները հատել են իրավական, բարոյական արժեքների սահմանը Նշվում է, որ դա է վկայում Արցախի մշտական ներկայացուցչության տարածքում տեղի ունեցած միջադեպը ՀՀ ԱԳՆ–ն խստորեն դատապարտել է Դերբենտում և Մախաչկալայում ահաբեկչությունները «Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին և մերձավորներին»,–ասվում է գրառման մեջ |