Ռուսաստանի ԱԳՆ-ում տեղի ունեցան ռուս-հայկական միջգերատեսչական խորհրդակցություններ 6 սեպտեմբերի 2007 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 5-6 Ռուսաստանի ԱԳՆ-ում տեղի ունեցան ռուս-հայկական միջգերատեսչական խորհրդակցություններ: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը, ռուսական կողմը բանակցություններում գլխավորում էր Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարի տեղակալ` պետական քարտուղար Գրիգորի Կառասինը, հայկական կողմը` Հայաստանի փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը: Զրույցների ընթացքում քննարկվել են ԱՊՀ տարածքում ստեղծված իրավիճակը, այդ դաշտում Ռուսաստանի եւ Հայաստանի փոխգործակցության արդի հարցերը, եվրոպական եւ տարածաշրջանային անվտանգությունը, երկկողմ եւ խորհրդատվական հարաբերությունները: Խորհրդակցություններն անցել են լիակատար փոխըմբռնման մթնոլորտում: ![]() ![]() Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |