Իսրայելի նախագահը, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, կոչ է անում ուսումնասիրել անցյալը, նայելով ապագային

PanARMENIAN.Net - Անցյալը պատմաբանների գործն է, եւ ոչ մի օրինագծով դա չես փոխի: Այդ մասին թուրք, իսրայելցի եւ պաղեստինցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը` անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին եւ ԱՄՆ Կոնգրեսում 106-րդ բանաձեւի ակնկալվող քննարկմանը:



«Անկարա ֆորում»-ի նախագահ Ռիֆաթ Հիսարջըքլըօղլուն հանդիպման ժամանակ դժգոհություն է հայտնել Anti-Defamation League հրեական կազմակերպությունից, որը գործում է ԱՄՆ-ում` Հայոց ցեղասպանության հարցում դիրքորոշումը վերանայելու կապակցությամբ:



Պատասխանելով բողոքին` Շ. Պերեսը հայտարարել է. «Ոչ մի օրինագիծ չի կարող փոխել անցյալը: Իսկ պատմությունը կարող են ուսումնասիրել միայն պատմաբանները»:



Նշելով, որ քաղաքական գործիչների գործունեությունը միտված է ապագային` Իսրայելի նախագահը հավելել է թե «ապագայի արժեւորման համար հարկավոր է պատշաճ կերպով ուսումնասիրել անցյալը», հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---