Հայաստանում եւ Ադրբեջանում պետք է հասունանա այն բանի գիտակցումը, որ ղարաբաղյան հակամարտությունը վնասակար է բոլոր կողմերի համար

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան խնդիրը չի լուծվում Մոսկվայում: Եվ նույնիսկ ոչ էլ Հայաստանում: Գլխավոր խնդիրն այն է, որ «քեռի Մամեդն» ու «քեռի Խաչիկը» միմյանց չընկալեն որպես թշնամիների: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների հարցերի բաժնի պետ, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը: Նրա խոսքերով, Հայաստանի եւ Ադրբեջանի հանրության շրջանում պետք է հասունանա այն բանի պրագմատիկ գիտակցումը, որ ղարաբաղյան հակամարտությունը վնասակար է բոլոր կողմերի համար: Եվ Հայաստանը, եւ Ադրբեջանը շրջափակման մեջ են: Մոսկվան չի լուծի ղարաբաղյան հակամարտությունը հայերի եւ ադրբեջանցիների փոխարեն:



«Ի՞նչ կարող են առաջարկել ԱՄՆ-ն ու Ռուսաստանը: Միայն ինչ-որ փոխզիջումային բանաձեւեր, հանդես գալով որպես արդյունավետ համակարգող, սակայն ոչ ավելին: Տեսականորեն ենթադրենք, որ Ադրբեջանը լքում է ՎՈՒԱՄ-ը: Սակայն չէ որ դա չի լուծի հակամարտությունը Բաքվի օգտին: ՎՈՒԱՄ-ն ընդհանուր առմամբ հենց նրա հետեւանք է, որ Ադրբեջանը, տարածքներ կորցնելով, որոշեց, թե եթե Ռուսաստանի մոտ չի ստացվում կարգավորել հակամարտությունը, հարկավոր է շրջվել դեպի Արեւմուտք եւ ԱՄՆ»,-հայտարարել է Սերգեյ Մարկեդոնովը, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---