Այսօր ԱՄՆ-ն եւ ողջ աշխարհը հարգանքի տուրք են մատուցում սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net - Այսօր ԱՄՆ-ում հարգանքի տուրք են մատուցում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակին, երբ Առեւտրի համաշխարհային կենտրոնի վրա կատարված ահաբեկչության հարձակման արդյունքում շուրջ 3 000 մարդ զոհվեց: Ահաբեկչության հերթական, վեցերորդ տարելիցը նշվում է ԱՄՆ-ում որպես Հայրենասերի օր: Այսօր ամբողջ երկրում հիշատակման պատարագ կմատուցվի, նվիրված զոհերի հիշատակին:



Տեղի ժամանակով 8:45-ին, հենց այն պահին, երբ ահաբեկիչների կողմից հափշտակված առաջին ինքնաթիռը մխրճվեց երկվորյակ աշտարակներից մեկի մեջ, ԱՄՆ նախագահը եւ Սպիտակ տան աշխատակիցները կհարգեն ողբերգության զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ: Առանձին արարողություն տեղի կունենա Պենտագոնում, ահաբեկչության զոհերի հուշահամալիրի մոտ, քանի որ Պենտագոնը եւս տուժեց այդ օրը:



Հիշատակի միջոցառումներ կանցնեն այսօր նաեւ աշխարհի բազում այլ երկրներում:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---