ՄԱԳԱՏԷ-ն իր համաձայնությունն է տվել Ադրբեջանում միջուկային-հետազոտական ռեակտորի կառուցման հարցով

PanARMENIAN.Net - Ատոմային էներգետիկայի հարցով միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) իր համաձայնությունն է տվել Ադրբեջանում միջուկային-հետազոտական ռեակտորի կառուցման հարցով: Սույն տարվա դեկտեմբերի կեսերին ադրբեջանական պատվիրակությունը կմեկնի ՄԱԳԱՏԷ-ի կենտրոնական գրասենյակը Վիեննայում ռեակտորի կառուցման փուլերի ուսումնասիրության համար: Ինչպես լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԱԳԱԱ) նախագահ Մահմուդ Քերիմովը, առաջին միջուկային-հետազոտական ռեակտորի կառուցման վայրն արդեն հայտնի է: «Այն կառուցվելու է Բաքվի եւ Սումգայիթի միջեւ»,- ասել է ակադեմիկոսը: Նրա խոսքերով, անցյալ շաբաթ Վիեննայում կայացած ՄԱԳԱՏԷ-ի նիստին, Բաքվի համապատասխան առաջարկությունը ըմբռնում է ստացել: Ավելին, ռեակտորի կառուցման նախագծի ֆինանսական աջակցությունը եւս ինքը` գործակալությունն է ապահովելու: ԱԳԱԱ-ի նախագահը հավելել է, որ օբյեկտի կառուցումը ծրագրվում է անկացնել 2009-2011 թվականներին, իսկ հզորությունը կազմելու է 1 ՄՎտ:



«Էեներգետիկայում չկա ատոմային էլեկտրակայանի այլընտրանք: Տվյալ պահին շատ երկրներ մրցակցության մեջ են մտել նման կայանների կառուցման համար, այն դեպքում երբ առաջ պետությունների մեծամասնությունը հրաժարվում էր ատոմային էներգետիկայից: Ճիշտ է, մոտ հեռանկարում Ադրբեջանում ատոմային էլեկտրակայանի կառուցում չի նախատեսվում, իսկ միջուկային էլեկտրակայանի կառուցման մասին բանակցություններ դեռ չեն տարվում»,- հաղորդել է ԱԳԱԱ-ի նախագահը:



Տեղացի մասնագետների հաշվարկներով, երկրի ածխաջրածնային պաշարները կսպառվեն մոտավորապես 2020-2025 թվկանաններին: Հաշվի առնելով դա` ԱԷԿ-ի կառուցումը Ադրբեջանի համար սուր անհրաժեշտություն կարող է դառնալ: Հարցը միայն հեռանկարային էներգետիկ խնդիրներում չէ, այլեւ նրանում, որ առաջիկա տարիներին Ադրբեջանի էներգետիկ ներուժը չի կարողանա բավարարել զարգացող տնտեսության կարիքները, գրում է «Նեզավիսիմայա գազետան»:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---