Եվրախորհրդարանականները առաջարկել են «ԵՄ-Թուրքիա հարաբերությունները» բանաձեւում ընդգրկեն Ցեղասպանության ճանաչման հարցը 2 հոկտեմբերի 2007 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի պատգամավորները 236 ուղղում են առաջարկել «ԵՄ-Թուրքիա հարաբերությունները» բանաձեւի նախագիծը բարելավելու նպատակով: Ինչպես հաղորդում է Եվրոպայի Հայկական ֆեդերացիան (EAFJD), հոլանդացի խորհրդարանական Ռիա Օօմեն-Ռյույտենի կողմից մշակված բանաձեւի նախագիծը քննադատության է ենթարկվել նուբ ձեւակերպումների համար, որոնք բավարար ուշադրություն չեն հատկացնում հիմնական հարցերին, ինչպես օրինակ, քրդերի սոցիալ-մշակությաին իրավունքները, Կիպրոսի օկուպացիան, նաեւ Թուրքիայում իշխանությում առկա ռասիստական ուժերը:Ուղղումների մի մասը վերաբերում են Հայկական հարցին, որը շրջանցվել է տեքստում: Հետեւաբար, Հայաստանին տարածաշրջանային նախագծերից բացառելու Թուրքիայի ցանկությունը եւ Հայաստանի շրջափակումը քննադատվում են Կոնսերվատիվ, Լիբերալ եւ Սոցիալիստական կուսակցությունների կողմից նշված ուղումներում: Այդ ուղղումներում կրկնվում են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ հերքման պաշտոնական քաղաքականությունը դադարեցնելու պահանջները: Ռիա Օօմեն-Ռյույտենի կողմից առաջարկված «փոխզիջումային» ուղղումները, որոնք ամբողջովին բացառում են հայկական հարցը Թուրքիային վերաբերյալ զեկույցից, ներկա դրությամբ քննարկվում են: Այնուամենայնիվ, եվրախորհրդարանականները հայտարարել են, որ անհրաժեշտ են համարում Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ Հայաստանի շրջափակման վերացումը: «Մենք ուրախ ենք, որ որոշ եվրախորհրդարանակններ ամեն տարի հիշեցնում են Թուրքիայի նկատմամբ քաղաքական եւ բարոյական պահանջների մասին»,- հայտարարել է EAFJD-ի նախագահ Հիլդա Չոբոյանը: Եվրոպայի Հայկական ֆեդերացիան կոչ է անում եվրախորհրդարանակններին կողմ քվեարկել ուղղումներին, որոնք նախատեսում են Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, հերքման պաշտոնական քաղաքականության դադարեցումը, հայկան սահմանի բացումը եւ Հայաստանին տարածաշրջանային նախագծերից բացառելու քաղաքականության վերացումը: Բանաձեւի հարցով քվերակությունը կայանալու է Արտաքին գործերով կոմիտեում հոկտեմբերի 3-ին: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ Բագրատ սրբազան. Շարժումը չի դադարեցվի` վերադասավորումների փուլ է «Այս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ունեցող պայքար է»,–ասել է նա |