Կոնստանտին Զատուլին. Երեւանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում կլինի այնպիսին, ինչպիսին միշտ էր

PanARMENIAN.Net - Երեւանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում կլինի այնպիսին, ինչպիսին միշտ էր: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի կոմիտեի անդամ Կոնստանտին Զատուլինը: Նրա կարծիքով, Հայաստանն ոչ մի դեպքում չի կարող նահանջել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման թեմայից: «Ցանկացած քաղաքական գործիչ Հայաստանում, որը հանդես կգա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հայկական դիրքերը զիջելու օգտին, կկատարի քաղաքական հարակիրի»: Կարող է փոխվել հակամարտության կարգավորման այն ձեւը, երբ Ռոբերտ Քոչարյանն ու Հայաստանն իրենց վրա վերցրեցին Լեռնային Ղարաբաղի շահերի ներկայացումը: Կարող է գործարկվել մի տարբերակ, երբ Լեռնային Ղարաբաղը կարող է դառնալ բանակցային գործընթացի ինքնուրույն մասնակից»,-ասել է նա, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---