ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԳՆ-Ն ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՈՉ ՄԻ ԴԻՄՈՒՄ ՉԻ ՍՏԱՑԵԼ «ԼՈՒԿՕՅԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՌԵՎԱՆԳՈՂՆԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - ՀՀ իրավապահ մարմինները ոչ մի պաշտոնական դիմում չեն ստացել Ռուսաստանի ՆԳՆ-ից Հայաստանի տարածքում «Lուկօյլ» նավթային ընկերության փոխնախագահ Սերգեյ Կուկուրայի առեւանգման մեջ կասկածվող անձանց հետախուզման վերաբերյալ: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն են հաղորդել Հայաստանի ՆԳՆ մամլո ծառայությունում` դրանով իսկ հերքելով ռուսական ԶԼՄ-ների հաղորդումները, թե կասկածյալները` Ալեքսանդր Վետլուգաեւը, Սերգեյ Մելչակովսկին եւ Գագիկ Բգդոյանը կարող են թաքնված լինել Ուկրաինայի կամ Հայաստանի տարածքում, եւ, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները դիմել են այդ երկրների իրենց գործընկերներին` նրանց հետախուզումն ակտիվացնելու խնդրանքով: Հայաստանի ՆԳՆ-ում նաեւ նշել են, որ հանրապետությունում Գագիկ Բգդոյանը հետախուզության մեջ գտնվողների թվին չի դասվում:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---