ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՔՆՆԱԴԱՏԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ԵՎ ԼԵՌՅԱՆԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՆՈՒՅՆԱՑՆԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԸ

PanARMENIAN.Net - Միջազգային ահաբեկչության դեմ պայքարն ու Լեռնային Ղարաբաղի իրավիճակը նույնացնելու ցանկացած փորձ կարող է լոկ բարդացնել իրադրությունն այդ տարածաշրջանում, ուստի եւ պետք է կտրականապես մերժվի: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն իր հայ գործընկեր` Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում: Ռուշայլոյի խոսքերով, Մոսկվան մտադիր է հասնել ղարաբաղյան խնդրի այնպիսի լուծմանը, որը կբերի ամբողջական արդար կարգավորման եւ կհամապատասխանի երկու հարեւան երկրների ժողովրդների շահերին: Վլադիմիր Ռուշայլոն եւ Սերժ Սարգսյանը կարծիքներ են փոխանակել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում Կովկասում տիրող իրադրության վերաբերյալ, ինչպես նաեւ ռուս-հայկական երկկողմ համագործակցության հիմնական հարցերի, այդ թվում` Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում փոխգործողության վերաբերյալ: Կողմերը լուրջ ուշադրություն են հատկացրել «Կովկասյան քառյակի» շրջանակներում փոխգործունեության մեխանիզմների զարգացմանը, Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի անվտանգության խորհուրդների քարտուղարների մասնակցությամբ: Մասնավորապես մատնանշվել է Անդրկովկասում վստահության ամրապնդմանը եւ սուր տարածաշրջանային խնդիրների որոշման համար բարենպաստ ֆոնի ստեղծմանն ուղղված միջոցառումների անհրաժեշտությունը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---