Փորձագետ. Հայաստանի եւ Ադրբեջանի էլիտայի համար Ղարաբաղի հարցով փոխզիջման քաղաքական գինը չափազանց մեծ է15 նոյեմբերի 2007 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հարցը չափազանց նուրբ է, չէ որ հակամարտության բոլոր կողմերը` Հայաստանը, Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը, կարծես գտնվում են փակ դռների ետեւում եւ չեն շփվում եւ համագործակցում: Այդ մասին այսօր` նոյեմբերի 15-ին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով քննարկմանը «սառեցված» հակամարտությունների վերաբերյալ Կիեւի միջազգային ֆորումին հայտարարել է Վրաստան-Ադրբեջան միջազգայն ճգնաժամային խմբի ավագ փորձագետ Կլեր Դելասերը: «Պետք է նաեւ հասկանալ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի էլիտայի համար Ղարաբաղի հարցով փոխզիջման քաղաքական գինը չափազանց մեծ է»,- նշել է փորձագետը: Նրա կարծիքով, «թե Ադրբեջանի եւ թե Հայաստանի հասարակությունները դեռ պատրաստ չեն փոխզիջման»: «Այնտեղ չափազանց մեծ է ծայրահեղականությունը, միմիյանց դեմ ուղված քարոզչության անընդհատ հոսք կա, որը նշված երկրների իշխող էլիտաներն օգտագործում են իրենց նպատակներով»,- գտնում է Կլեր Դելասերը, հաղորդում է Regnum-ը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | ԱԽ քարտուղար. Բաքվից ստացել ենք խաղաղության պայմանագրի մասով առաջարկների 10-րդ փաթեթը «Մենք աշխատում ենք»,– ասել է Գրիգորյանը ԱԺ պատգամավորները Գերմանիայի ԱԳ պետնախարարի հետ քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը Հատուկ անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը Քևին Սփեյսին՝ «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուր Սփեյսին կրկնակի Օսկարակիր է, արժանացել է Լոուրենս Օլիվյեի մրցանակին Հնդկաստանի ԱԳ նախարար. Մեզ համար ՀՀ դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է «Կան շատ հնարավորություններ` զարգացնելու փոխշահավետ կապերը»,–ասել է նա |