Ռուսաստանը թույլ չի տա, որ Կոսովոյի անկախության մասին բանաձեւը հայտնվի ՄԱԿ-ի ԱԽ-ում

PanARMENIAN.Net - Ռուսաստանը թույլ չի տա, որ Կոսովոյի անկախության մասին բանաձեւը հայտնվի ՄԱԿ-ի ԱԽ-ում, քանի դեռ հակամարտության կողմերը չեն գտել վեճի կարգավորման ընդունելի տարբերակ: Այդ մասին հայտարարել է Բալկանների գծով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Բոցան-Խարչենկոն:



«Մենք նախապես զգուշացրել էինք, որ թույլ չենք տա, որ Կոսովոյի անկախությունը ճանաչող բանաձեւն անցնի Անվտանգության խորհուրդ: Մենք կընդունենք միայն փոխզիջումային տարբերակը, հաստաված Բելգրադի եւ Պրիշտինայի կողմից»,-ասել է նա:



Միեւնույն ժամանակ ռուս դիվանագետը նշել է, որ այժմ չկա նախապատրաստված բանաձեւ Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ: «Հետեւաբար, ոչ մի փաստաթուղթ ՄԱԿ-ի Ախ-ում քվեարկության չի դրվում: Վետոյի կիրառման համար հիմք չկա»,-ասել է նա:



Մեկնաբանելով Եվրոպայի գծով բրիտանացի նախարար Ջիմ Մերֆիի արտահայտությունները, որը կոչ էր արել «թույլ չտալ Ռուսաստանին անհիմն վետո կիրառել Կոսովոյում վերահսկվող անկախության հռչակման հարցում` ռուս դիվանագետը հայտարարել էր, որ դա «անհեթեթություն է»: «Ոչ ոք չի կարող խանգարել մեզ օգտագործել մեր վետոյի իրավունքը, որոնք ունեն ԱԽ-ի մշտական անդամները: Հենց բուն հայտարարությունը` թույլ չտալ, անհեթեթություն է: Դա կնշանակեր ՄԱԿ-ի համակարգի փլուզում, ԱԽ-ի մշտական անդամների զրկում վետոյի իրավունքից, ներառյալ Մեծ Բրիտանիան»,-ասել է նա: Ըստ Բոցան-Խարչենկոյի, հունվարի 16-ին ՄԱԿ-ի ԱԽ-ում կլսվի Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելության եռամսյա հերթական զեկույցը: «Դա կլինի ՄԱԿ-ի ԱԽ-ի հերթական նիստ: Նիստում քվեարկության չի դրվի Կոսովոյի վերաբերյալ ոչ մի նախագիծ, ոչ մի փաստաթուղթ»,-նշել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:



Վետոյի իրավունք ունեն ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները` Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---