Պիտեր Սեմնեբին հիասթափված է նրանից, որ երկարատեւ երկխոսությունից հետո Ղարաբաղի հարցի լուծումը դեռեւս չի գտնվել

PanARMENIAN.Net - «Կոսովոյի հարցն իր նախապատմությունն ունի, իսկ հարավկովկասյան հակամարտություններն` իրենց: Հակամարտությունների միջեւ տարբերություններն ավելի շատ են, քան նմանությունները: Ուստի պետք չէ նրանց միջեւ զուգահեռներ անցկացնել, դա գլխավոր մոլորությունն է»,-հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նրա խոսքերով, Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում բանակցություններ այժմ ընդհանրապես չեն գնում: «Հուսով եմ, բանակցությունները կվերսկսվեն Կոսովոյի շուրջ լարվածության նվազումից եւ Վրաստանում իրավիճակի կայունացումից հետո: Իսկ Ղարաբաղում բանակցային գործընթացը շարունակվում է: ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը լիարժեք կերպով մասնակցում են բանակցություններին: Եվ այդ փաստը զսպում է կողմերին դրամատիկ գործողություններից: Թեեւ հիասթափեցնում է այն, որ երկարատեւ երկխոսությունից հետո Ղարաբաղի հարցի լուծումը դեռեւս չի գտնվել: Սակայն այնտեղ որոշակի անդորր է տիրում եւ դա հուսադրում է»,-ասել է Սեմնեբին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---