Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպմանը Բակո Սահակյանը մեկ անգամ եւս վերահաստատել է ԼՂՀ դիրքորոշումը Ղարաբաղի հարցով10 մարտի 2008 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Մարտի 7-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում զինադադարի խախտման դեպքերի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից շփման գծում իրականացվելիք դիտարկման հետ կապված մի շարք հարցեր: Երկուստեք ընդգծվել է զինադադարի ռեժիմի պահպանման կարեւորությունը եւ իրավիճակի ապակայունացման փորձերի անթույլատրելիությունը: Անդրադարձ է կատարվել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում տիրող իրավիճակին ու հեռանկարներին: Նախագահը մեկ անգամ եւս վերահաստատել է ԼՂՀ իշխանությունների դիրքորոշումը եւ նշել, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Նույն օրը դեսպան Անջեյ Կասպրշիկը հանդիպել է նաեւ ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանի հետ, հաղորդում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | «Շիրակ» օդակայանում ռումբի մասին ահազանգ է ստացվել․ ՆԳՆ–ն ստուգում է Տեղում ոստիկանական և փրկարարական խմբեր են աշխատում Fastex-ը 230,000 FTN-ով է պարգևատրել հայկական սպորտի 103 ներկայացուցչի FTN-ը Բահամուտ բլոկչեյնի հիմնական թվային ակտիվն է Փաշինյան․ Որպես ՍԾՏՀԿ նախագահող կարևորում ենք տարածաշրջանային գործակցության ընդլայնումը Կոմանեսկուի խոսքով՝ արդյունավետ քննարկումներ են ունեցել ՀՀ կառավարության գործընկերների հետ Ալիև․ Խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորագույն պայմանը ՀՀ սահմանադրության փոփոխությունն է «Քանի դեռ դա տեղի չի ունեցել, խաղաղության պայմանագիր չի ստորագրվի»,–ասել է նա |