ԵԽԽՎ-ն ողջունում է Հայաստանում արտակարգ իրավիճակի երկու դրույթների վերացումը11 մարտի 2008 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ողջունում է Հայաստանում արտակարգ իրավիճակի երկու դրույթների վերացումը: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ընտրությունների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցող Ջոն Պրեսկոտը: «Ես հատկապես ողջունում եմ քաղաքական կուսակցությունների եւ ոչ կառավարական կազմակերպությունների գործունեության կասեցման մասին դրույթի չեղյալ հայտարարումը, որի վերաբերյալ ես հատուկ կոչ արեցի իմ այցի ընթացքում: Այժմ ես կոչ եմ անում իշխանություններին հանել արտակարգ իրավիճակի մնացած դրույթները, մասնավորապես նրանք, որոնք սահմանափակում են լրատվամիջոցների ազատությունը: Ես կրկնում եմ իմ այն եզրակացությունը, որ ներկա ճգնաժամի հանգուցալուծման միակ եղանակը նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման ճանաչումն է, արտակարգ դրության հանումը եւ մարդու իրավունքների ու ազատությունների վերականգնումը եւ 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին հանգեցրած հանգամանքների անկախ հետաքննումն ու քաղաքական բոլոր ուժերի միջ- երկխոսության ծավալումը անհրաժեշտ քաղաքական եւ ընտրական բարեփոխումների վերաբերյալ» , - ասել է պարոն Պրեսկոտը: Ջոն Պրեսկոտը իր բացահայտումների եւ եզրակացությունների վերաբերյալ կզեկուցի Վեհաժողովի նախագահին ԵԽԽՎ բյուրոյի 2008թ. մարտի 13-ին Փարիզում կայանալիք հանդիպմանը, հաղորդում է Եվրոպայի Խորհրդի երեւանյան գրասենյակը: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |