Մեթյու Բրայզա. Դեռեւս պարզ չէ, թե երբ եւ որտեղ տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը21 մարտի 2008 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպման վայրն ու օրը դեռեւս հայտնի չեն, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նա հաղորդել է, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն ավարտում է իր նախագահությունը, չի մասնակցի բուխարեստյան գագաթնաժողովին: Իսկ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը կստանձնի պաշտոնը ապրիլի 9-ից ոչ շուտ, ասել է Բրայզան եւ նշել, որ դեռեւս հայտնի չէ թե երբ տեղի կունենա երկու երկրների նախագահների հանդիպումը: Ամերիկացի դիվանագետը գտնում է, որ ղարաբաղյան հակամարտության արդար եւ վերջնական կարգավորումը մնում է ամերիկա-ադրբեջանական գործընկերության հիմնական հարցերից մեկը: «Միացյալ Նահանգներն ու Ադրբեջանը բավարարված են խորը բարեկամությամբ եւ ամուր ռազմավարական գործընկերությամբ: Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը պարզորոշ հասկացրեց Վաշինգտոնին, որ մտադիր է ամեն կերպ ամրացնել եւ խորացնել մերձավոր հարաբերությունների լայն շրջանակն այն հարցերում, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»,-հաղորդել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Մեթյու Բրայզան, գրում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ–ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը Նշվել է, որ ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացվել Իսրայելը հայտարարել է՝ Պաղեստինի ճանաչումը ՀՀ կողմից լուրջ հետևանքներ կունենա Նշվել է, որ դա բացասաբար կանդրադառնա Իսրայելի հետ հարաբերությունների վրա Սպորտային, էլեկտրական ու Porsche-ի գենետիկ կոդերով. Porsche Yerevan-ը ներկայացրել է Taycan-ի նոր սերունդը Ընթացքի ավելի մեծ պաշար և ավելի արագ լիցքավորում. Taycan-ի առաջին սերնդի վերափոխումը ԱԳ փոխնախարար․ Շարունակում ենք հնարավոր քայլերն անել ԼՂ–ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար Նա իր ելույթում նշել է, որ Հայաստանն անկախությունից ի վեր բազմիցս բախվել է փախստականների խնդրին |