Թուրք քաղաքական գործիչներն ու լրագրողները մեղադրվում են պետական հեղաշրջում ծրագրող կազմակերպությանն առնչություն ունենալու մեջ

PanARMENIAN.Net - Թուրքիայում ձերբակալվել են Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Պերինչեկը, «Ջումհյուրիեթ» թերթի գլխավոր խմբագիր Իլհան Սելջուկը եւ Ստամբուլի համալսարանի նախկին ռեկտոր Քամալ Ալեմդարողլուն: Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են նաեւ Աշխատավորական կուսակցության նախագահի տեղակալ Ֆարիդ Իլսեւերին, «Այդինլիգ» ամսագրի գլխավոր խմբագիր Սերխան Բոլուգին, լրագրող Ադնան Ակֆիրատին եւ գործարար Իբրահիմ Բենլիին: Նրանք ձերբակալվել են «Էրգենեկոն» գաղտնի կազմակերպության գործունեության հետաքննության շրջանակներում, որը 2009 թվականին ծրագրում էր պետական հեղաշրջում իրականացնել:



Դողու Պերինչեկը, Իլհան Սելջուկը եւ Քամալ Ալեմդարողլուն հայտնի են իշխող կուսակցության քննադատություններով: «Այդինլագ» ամսագիրը մոտ է Աշխատավորական կուսակցությանը, իսկ «Ջումհուրիեթ» թերթը` Հանրապետա-ժողովրդական կուսակցությանը: «Էրգենեկոնի» գործի շրջանակներում ձերբակալվել են նաեւ գեներալ Վելի Կիչիկը, փաստաբան Քամալ Քերինչսիզը, Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ Սեւգի Երեներոլը եւ ուրիշներ, գրում է թուրքական Zaman-ը:



Հիշեցնենք, որ շվեյցարական դատարանը 2007 թվականի մարտի 7-ին մեղավոր է ճանաչել Դողու Պերինչեկին անհանդուրժողականության մեջ Հայոց ցեղասպանության հերքման մասին հայտարարությունների համար եւ 90 օր պայմանական ազատազրկման է դատապարտել եւ 3 հազար ֆրանկ տուգանքի ($2,5 հազար):
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---