Ուզբեկստանը վերադարձել է ՀԱՊԿ

PanARMENIAN.Net - Ուրբաթ օրը Ուզբեկստանի Օլիյ Մեջլիսի Սենատը (խորհրդարանի վերին պալատը) լիագումար նիստում հավանություն է տվել «Հավաքական անվտանգության մասին պայմանագրին Ուզբեկստանի Հանրապետության միացման» մասին օրենքին, ինչպես նաեւ իրավական օրենքներին, որոնք կապված են ՀԱՊԿ-ում երկրի վերականգնման հետ: Այժմ Ուզբեկստանի վրա մեքենայական կարգով տարածվելու է ռուսական ներքին շուկայի գներով տեխնիկայի եւ զինամթերքի մատակարարման մասին օրենքը:



Ինչպես նշել են սենատորները, «հանրապետության միացումը Պայմանագրին հիմնված է խաղաղության եւ կայունության ամրապնդման, միջազգային եւ կրոնական անվտանգության եւ այլ միջազգային սկզբունքների վրա»: Հավանություն ստացած փաստաթղթերը, ըստ սենատորների, համապատասխանում են Սահմանադրությանը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:



ՀԱՊԿ-ի անդամ են հանդիսանում է նախկին խորհրդային 15 պետություններից 6-ը. Ռուսաստան, Բելառուս, Հայաստան, Ղազախստան, Տաջիկստան եւ Ղրղզստան: Ուզբեկստանը մտել էր ՀԱՊԿ 1992 թվականին եւ կասեցրել էր իր անդամակցությունը 1998 թվականին:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---