Իսլամի մասին պատմող Գեերտ Վիլդերսի ֆիլմն այնուամենայնիվ հայտնվեց Ինտերնետում28 մարտի 2008 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Հոլանդացի ռեժիսոր եւ քաղաքական գործիչ Գեերտ Վիլդերսը սկանդալային ֆիլմ է զետեղել Ինտերնետում Ղուրանի մասին, որն արդեն իսկ առաջացրել է Եվրոպայի մահմեդական հանրության բողոքների նոր ալիք: 15-րոպեանոց ֆիլմը հայտնվել է վեբ-կայքերից մեկում մարտի 27-ի երեկոյան: Դրանից քիչ անց Նիդերլանդի հեռուստաալիքները ցուցադրեցին ֆիլմի հատվածները: Ավելի վաղ Նիդերլանդների կառավարությունը բազմիցս խնդրել էր Վիլդերսին չցուցադրել ֆիլմը հեռուստաէկրանից, զգուշացնելով, որ այն կարող է իսլմական բողոքների նոր ալիք առաջացնել երկրում: Հոլանդական հեռուստաալիքները հրաժարվել են ցուցադրել ֆիլմը, սակայն ռեժիսորը կարողացել է այն զետեղել համաշխարհային ցանցում: «Ֆիտնա» փաստագրական ֆիլմը պատկերում է իսլամը որպես համաշխարհային սպառնալիք: Ֆիլմում պատկերված են 2001 թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում կատարված ահաբեկչական գործողությունների եւ ֆանատիկ-իսլամիստի կողմից 2004թ. հոլանդացի կինոռեժիսոր Տեո Վան Գոգի սպանության հետ կապված կադրեր: Այդ կադրերը ուղեկցվում են իսլամի ծայրահեղական հոգեւոր առաջնորդների հայտարարություններով կամ Ղուրանից արված մեջբերումներով, հաղորդում է «Ասոշիեյթիդ պրեսը»: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |