Թուրքիան կոչ է արել միջազգային հանրությանը «անհապաղ միջոցներ» ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ21 ապրիլի 2008 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Անկարան կոչ է արել միջազգային հանրությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: «Մենք գտնում ենք, որ միջազգային հանրությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի հակամարտությունը կարգավորելու համար»,-երկուշաբթի օրն Անկարայում ասել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Նախարարը կողմ է արտահայտվել հակամարտության շուտափույթ լուծմանը, որն անվանել է «կրիտիկական խոչընդոտներից մեկը` տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման համար»: Բաբաջանը նաեւ ասել է, որ Թուրքիան տրամադրված է կարգավորել հարաբերությունները հարեւան Հայաստանի հետ: «Մենք հանդես ենք գալիս Հայաստանի հետ հարաբերություններում նոր գործընթաց սկսելու օգտին եւ ուղերձ ենք հղել այդ երկրի նոր կառավարությանը, որտեղ նշել ենք, որ բաց ենք նրանց հետ երկխոսության համար»,-ասել է թուրք նախարարը իր ավստրիացի գործընկեր Ուրսուլա Պլասնիկի հետ համատեղ մամլո ասուլիսում, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | «Զվարթնոցի» խոսնակ․ Չվերթերի վայրէջքին խանգարել է ուժգին քամին Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Գրիգորյան․ Բաքուն դեռ չի արձագանքել հրադադարի խախտման համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծելու առաջարկին Նա նշել է, որ Հայաստանին անհանգստացնում է Ադրբեջանի ՊՆ–ի կողմից տարածվող ապատեղեկատվությունը ՄԻՊ․ Միջազգային հանրությունը պետք է պատշաճ գնահատի հայ գերիների նկատմամբ Բաքվի վերաբերմունքը Նա ուղերձ է հղել Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ ԱԽ քարտուղար. Բաքվից ստացել ենք խաղաղության պայմանագրի մասով առաջարկների 10-րդ փաթեթը «Մենք աշխատում ենք»,– ասել է Գրիգորյանը |