Ամենայն Հայոց կաթողիկոսը հրավիրել է Հռոմի Պապին Հայաստան

PanARMENIAN.Net - Իտալիա կատարած այցի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հրավիրել է Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ին այցելել Հայաստան, լինել Հայ Առաքելական եկեղեցու պատմական կենտրոն Էջմիածնում, հաղորդել է Սուրբ աթոռի մամլո ծառայությունը: «Ողջ հայ ժողովուրդը երջանիկ կլինի ընդունել Ձեզ բոլոր հայերի հոգեւոր կենտրոնում, որտեղ մենք միասին կկարողանանք մեր աղոթքն հղել առ Աստված»,-հայտարարել է Գարեգին Երկրորդը: Ուրբաթ առավոտյան Գարեգին Երկրորդը հանդիպեց Պապի հետ:



Ամենայն Հայոց կաթողիկոսը Վատիկան էր ժամանել Հռոմի կաթոլիկ եկեղեցու հրավերով: Նրա այցն ուղղված է եղբայրական հարաբերությունների բարելավմանն ու երկու եկեղեցիների համագործակցությանը: Չորեքշաբթի, մայիսի 7-ին, Գարեգին Երկրորդին շնորհվեց Հռոմի Պապական Սալեզի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Վատիկանի պետքարտուղար Տարչիզիո Բերտոնեն քրիստոնյաների միասնությանը աջակցող Պապական խորհրդի ղեկավար` կարդինալ Վալտեր Կասպերը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---