Հայտնի դարձան Եվրատեսիլ 2008 մրցույթի եզրափակիչի բոլոր մասնակիցները

PanARMENIAN.Net - Նախօրեին Բելգրադում տեղի ունեցավ Եվրատեսիլ 2008 միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը: Այդպիսով, մրցույթի եզրափակիչ փուլին կմասնակցեն Ռուսաստանի, Հունաստանի, Ռումինիայի, Բոսնիայի եւ Հերցոգովինայի, Ֆինլանդիայի, Իսրայելի, Ադրբեջանի, Հայաստանի, Լեհաստանի, Նորվեգիայի, Ուկրաինայի, Խորվաթիայի, Ալբանիայի, Իսլանդիայի, Վրաստանի, Դանիայի, Շվեդիայի, Լատվիայի, Թուրքիայի եւ Պորտուգալիայի ներկայացուցիչները, ինչպես նաեւ այն երկրները որոնք ինքնաբերաբար եզրափակիչում են` Իսպանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Սերբիան: «Եվրատեսիլի» եզրափակիչը տեղի կունենա շաբաթ օրը, մայիսի 24-ին:



Ըստ սերբ բուքմեքերների, ողջ մրցույթի ֆավորիտը Դիմա Բիլանն է` դրույքները նրա հաղթանակի համար ընդունվում են 3,2 գործակիցով: Եկրորդը տեղը կիսում են Սերբիան եւ Հայաստանը 6,0 գործակիցով:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---