Սերժ Սարգսյանը բոլորովին էլ նորեկ չէ ղարաբաղյան կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացում

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի առաջին հանդիպմանը երկու մոտեցում կար` տեղեկատվական եւ քաղաքագիտական: Այդ մասին Երեւան-Մոսկվա-Բաքու հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների բաժնի պետ Սերգեյ Մարկեդոնովը: Նրա խոսքերով, քաղաքագիտական առումով ոչ մի բեկում չեղավ:



«Առաջխաղացում չի կարող լինել, քանի որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում տարբեր փիլիսոփայություն գոյություն ունի: Մի կողմից` Ադրբեջանի կողմից զենք թափ տալն է ու ռազմատենչ հռետորությունը, որպես հաղթվածի սինդրոմ, մյուս կողմից` Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման պահանջն է: Չկա գոնե 2-3 կետ, որոնց շուրջ հնարավոր լինի համաձայնության հասնել»,-նշել է նա:



Ռուս քաղաքագետն ընդգծել է նաեւ, որ Սերժ Սարգսյանը բոլորովին էլ նորեկ չէ ղարաբաղյան կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացում: «Նա կանգնած է ղարաբաղյան շարժման ակունքների մոտ, եղել է Հայաստանի պաշտպանության նախարարն ու վարչապետը: Պարզամիտ կլիներ մտածել, թե նրա համար ինչ-որ անհայտ բան կա բանակցային գործընթացում: Ամենադրականն այն է, որ հանդիպումը կայացավ»,-ասել է Մարկեդոնովը: Նա նաեւ հիշեցրել է, որ վերջին տարում հաճախակի է դարձել փոխհրաձգությունը հայկական եւ ադրբեջանական կողմերի շփման գծում, ինչն եւս մեկ անգամ հաստատում է, որ կողմերը պատրաստ չեն համաձայնության:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---