Բեն Կարդին. ԱՄՆ-ին պամական փաստերը հասկացող դեսպան է պետք Հայաստանում

PanARMENIAN.Net - Սենատոր Ռոբերտ Մենենդեզը կտրուկ քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի վարչակազմի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության մերժման հարցում եւ կոչ է արել Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Մարիա Յովոնովիչին արդարացիորեն բնութագրել Օսմանյան կայսրության հայ բնակչության ոչնչացումը որպես Ցեղասպանություն, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA):



The Associated Press-ում լույս տեսած «Թեկնածուն հրաժարվում է սպանությունը Ցեղասպանություն անվանել» հոդվածում նշվում է, որ սենատոր Մենենդեզը Հայաստանում դեսպանի պաշտոնի թեկնածուին «հարցաքննության է ենթարկել դատախազի ոճով» Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում: Ողջ ԶԼՄ-ներով մեկ տարածված հոդվածում մեջբերվում են ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքերը: «Մենք անհանգստացած ենք դեսպան Յովանովիչի մերժումով` բացատրություն տալ վարչակազմի դիրքորոշմանը, որը աջակցում է Հայոց ցեղասպանության մերժման թուրքական քաղաքականությանը»,- ասել է նա լսումներից հետո:



Սենատոր Մենենդեզը, ով երկու անգամ վետո է դրել Ռիչարդ Հոգլանդի թեկնածության վրա Հայոց ցեղասպանության մերժման համար, մանրամասնորեն հարցաքննել է Յովանովիչին, ներկայացնելով Ցեղասպանության ժամանակների Պետդեպարտամենտի պատմական փաստաթղթեր, դրանք համեմատելով նրա հայտարարությունների հետ: Նա թեկնածուին ներկայացրել է որոշ փաստաթղթեր, մեջբերելով Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպաններ Հենրի Մորգենթաուին ու Աբրահամ Էլկուսին եւ այլ ամերիկացի դիվանագետների, ովքեր այն ժամանակ աշխատում էին տարածաշրջանում եւ գրում էին հայ բնակչության ոչնչացման մասին: «Ամոթ է, որ դիվանագետը եկել է հանձնաժողով եւ չի կարող ընդունել պատմական փաստերը, միջազգային ճանաչում ստացած իրականությունը: Եւ ինձ զարմացնում է, որ խոսելով մեկուկես միլիոն մարդկանց մասին, ովքեր սպանվել են, բռնության են ենթարկվել, վտարվել են իրենց հայրենիքից եւ իմանալով, որ ԱՄՆ նախագահը ընդունում է դա, մենք չենք կարող իրերն իրենց անունով կոչել»,- հայտարարել է նա:



«Մենք հուսով ենք, որ դեսպան Յովանովիչը կպատասխանի Սենատի հանձնաժողովի գրավոր հարեցրին, որպեսզի պարզ լինի ԱՄՆ շահերն ու ամերիկյան արժեքները ներկայացնելու նրա ունակությունները Երեւանում դեսպանի պաշտոնում»,- նշել է Համբարյանը:



Լսումներին նախագահող սենատոր Բեն Կարդինը, ով աջակցում էր Մենենդեզին, նշել է, որ չի հասկանում` ինչպես հայ ժողովրդի ողբերգությունը չի կարող ընդունվել` որպես ցեղասպանություն: «ԱՄՆ-ին պամական փաստերը հասկացող դեսպան է պետք Հայաստանում»,- ասել է Կարդինը:



Սենատոր Բարակ Օբաման կրկին հաստատել է, որ 1915-1923 թվականներին մեկուկես միլիոն հայերի զանգվածային սպանությունը հանդիսանում է Ցեղասպանություն:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---