ԵԱՀԿ Մինսկի խումբը վաղուց ի վեր կատակների առարկա է դարձել, գտնում են Բաքվում

PanARMENIAN.Net - «Արդեն կա ԱՄՆ-ի հայտարարությունն այն մասին, որ նա դուրս կգա ԵԱՀԿ ՄԽ-ից, այդ կառույցում Ռուսաստանի հետ չաշխատելու համար»,-հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն: «Չէ որ Վրաստանի դեմ Ռուսաստանի անթաքույց ռազմական ագրեսիայից հետո, հարաբերությունները Կրեմլի եւ Սպիտակ տան միջեւ չափազանց սառեցված են: Բացի այդ, ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը վաղուց ի վեր կատակների առարկա է դարձել եւ վստահություն նրա հանդեպ այլեւս չկա: Ուստի ավելի հաճախակի են դարձել խոսակցություններն այն մասին, որ ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը հարկավոր է դադարեցնել»,-նշել է նա:



Եվ շատ խորհրդանշական է, գտնում է Գուլուզադեն, որ հենց այժմ, երբ գագաթնակետին է հասել սառեցումը ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ, ինչպես նաեւ խոսակցությունները ԵԱՀԿ ՄԽ գործունեության անարդյունավետության մասին, օրակարգում հայտնվեց Թուրքիայի Կովկասի խաղաղության եւ համագործակցության պլատֆորմի ստեղծման գաղափարը: «Նման կառույցի ստեղծման մեջ շահագրգիռ են բոլոր այն կողմերը, որոնք անում են ամեն հնարավորը, որպեսզի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններ չընթանան:



Այդ նախաձեռնության շրջանակներում կկազմակերպվեն հանդիպումներ ՌԴ-ի Թուրքիայի, Ադրբեջանի եւ ՀՀ-ի նախագահների մասնակցությամբ, կմշակվի այդ նախագծի շրջանակներում հետագա աշխատանքի մեխանիզմը: Դա հնարավորություն կտա ՌԴ-ին իր մամուլի էջերին խոսել «Կրեմլի հերթական քաղաքական եւ դիվանագիտական հաղթանակի մասին», իսկ Թուրքիային դա հնարավորություն ներկայացնել Արեւմուտքի շահերը եւ դիրքավորվել որպես ծանրակշիռ խաղացող Հարավային Կովկասում»,-ասել է Գուլուզադեն, հաղորդել է Day.az-ը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---