Իտալիայում բանակցություններ են ընթանում Սահակաշվիլիին դատելու համար ռազմական տրիբունալ ստեղծելու շուրջ26 սեպտեմբերի 2008 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական կառավարությունների մակարդակով Իտալիայում բանակցություններ են ընթանում Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլիին դատելու համար ռազմական տրիբունալ ստեղծելու հնարավորության շուրջ: Տրիբունալի համար հիքմ կծառայեն ՌԴ Գլխավոր ռազմական դատախազության եւ Գլխավոր դատախազությանը կից քննչական կոմիտեի նյութերը, գրում է ռուսական «Արգումենտի նեդելի» թերթը: «Զոհվածների մասին տվյալների ճշտման աշխատանքը շարունակվում է, միտում կա, որ սգո ցուցակը նշված թվից քիչ կլինի: Դա կապված է նրա հետ, որ նոր փաստեր են պարզվում այդ ցուցակում ընդգրկված մարդկանց ճակատագրի մասին: Այսպես, օրինակ, 41 մարդ, որ մինչ այժմ զոհված էին համարվում, պատանդ են պահվել Վրաստանի տարածքում»,-հայտարարել է Հարավային Օսեթիայի Հանրապետության Գլխավոր դատախազը: Հարավային Օսեթիայում ցեղասպանության գործի շրջանակներում արտաշիրիմվել են 276 զոհվածների մարմիններ: Քննությունը նաեւ եւս 168 շիրիմ է հայտնաբերել Ցխինվալում եւ մերձակա գյուղերում, որոնք չեն արտաշիրիմվում առանց հարազատների մասնակցության: Փաստաթղթերում զոհվածների թվում նշված եւս 35 մարդկանց մարմինները դուրս են բերվել հարազատների կողմից հանրապետության սահմաններից եւ թաղվել են Հյուսիսային Օսեթիայում, ինչպես նաեւ ՌԴ այլ քաղաքներում: Ըստ տվյալների զոհվածների ու անհայտ կորածների ցուցակում կա 1692 մարդ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ–ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը Նշվել է, որ ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացվել Իսրայելը հայտարարել է՝ Պաղեստինի ճանաչումը ՀՀ կողմից լուրջ հետևանքներ կունենա Նշվել է, որ դա բացասաբար կանդրադառնա Իսրայելի հետ հարաբերությունների վրա Սպորտային, էլեկտրական ու Porsche-ի գենետիկ կոդերով. Porsche Yerevan-ը ներկայացրել է Taycan-ի նոր սերունդը Ընթացքի ավելի մեծ պաշար և ավելի արագ լիցքավորում. Taycan-ի առաջին սերնդի վերափոխումը ԱԳ փոխնախարար․ Շարունակում ենք հնարավոր քայլերն անել ԼՂ–ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար Նա իր ելույթում նշել է, որ Հայաստանն անկախությունից ի վեր բազմիցս բախվել է փախստականների խնդրին |