ԱՄՆ ՍԵՆԱՏԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատը հաստատել է Հայաստանի հետ ռազմական համագործակցության 2003 թվականի ծրագիրը: Այդ մասին այսօր տեղեկացրել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով` 2003 թվականի ծրագիրը «գործնականում նման է անցյալ տարվա ծրագրին»: Ինչ վերաբերում է ընթացիկ ծրագրի իրականացմանը, ապա նախարարի խոսքերով, դրա ուսումնական հիմնամասն արդեն սկսվել է, եւ հայ սպաների խումբը գտնվում է ԱՄՆ-ում: «Համագործակցության ծրագրի մնացած մասի իրականացման վերաբերյալ բանակցությունները, որոնք առնչվում են բանակային կապի միջոցների բարելավմանը, գտնվում են եզրափակիչ փուլում, եւ ես կարծում եմ, որ ընթացիկ տարում կսկսվի դրա իրագործումը»,- ասել է Սերժ Սարգսյանը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---