Turkish Daily News. Չնայած հակաթուրքական հայտարարություններին, Օբաման չի վտանգի թուրք-ամերիկյան հարաբերությունները31 հոկտեմբերի 2008 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական եւ հունական լոբբիների ներկայացուցիչները պետք է հաշվի առնեն, որ Օբամայի եւ Բայդենի վարչակազմը, չնայած իրենց հասարակական հակաթուրքական հայտարարություններին, թուրք-ամերիկյան հարաբերությունները չի զոհաբերի: Այդ մասին «Թուրքիան ընտրում է Օբամային» հոդվածում գրում է թուրքական Turkish Daily News թերթի վերլուծաբան Սեմի Այդըզը: «ԱՄՆ հնարավոր նախագահ Բարակ Օբամայի վարչակազմը դժվար թե վտանգի ենթարկի հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումները: Ակնհայտ է, որ Օբամայի եւ Բայդենի նման դիրքորոշումը ողջունելի է Անկարայի կողմից: Անկասկած կարելի է ասել, որ հանրապետականներից թեկնածու Ջոն ՄըկՔեյնի եւ Սառա Փեյլինի խոստումները հանդիսանում են Բուշի վարչակազմի քաղաքականության շարունակությունը, եւ միայն դա բավական է, որպեսզի թուրքերն իրենց գերապատվությունը տան Օբամային»,- գրում է Սեմի Այդըզը:Սեմի Այդըզը մեջբերումներ է անում դեմոկրատներից թեկնածուի ծրագրից, որտեղ ԱՄՆ արտաքին քաղաքականության ենթատեքստում նշվում է, որ ԱՄՆ ազգային շահերի տեսակետից Վաշինգտոնի համար կարեւոր են սերտ հարաբերությունները կայուն, ժողովրդավարական եւ արեւմտամետ Թուրքիայի հետ: «Ծրագրում նաեւ ասվում է, որ երկկողմ հարաբերությունները բավական լարված են եղել վերջին տարիների ընթացքում, մասնավորապես, ԱՄՆ-ի Իրաք ներխուժելու պատճառով, ինչը նպաստել է Թուրքիայի դեմ KPP գործողությունների ակտիվացմանը»,- գրում է վերլուծաբանը: «Ակնհայտ է, որ Բարակ Օբաման շատ լավ հասկանում է, թե ինչու է Թուրքիան հակաամերիկյան քաղաքականություն վարում: Ելնելով Օբամայի նախընտրական ծրագրից` կարելի է ասել, որ Օբաման եւ Բայդենը կարեւորություն են տալիս այն բանին, որպեսզի Թուրքիան, հանդիսանալով ՆԱՏՕ-ի կարեւոր դաշնակից եւ առավելագույնս ժողովրդավարական երկիր մուսուլմանական աշխարհում, շարունակի մնալ Արեւմուտքի կողմնակիցը»,- գտնում է վերլուծաբանը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ–ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը Նշվել է, որ ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացվել Իսրայելը հայտարարել է՝ Պաղեստինի ճանաչումը ՀՀ կողմից լուրջ հետևանքներ կունենա Նշվել է, որ դա բացասաբար կանդրադառնա Իսրայելի հետ հարաբերությունների վրա Սպորտային, էլեկտրական ու Porsche-ի գենետիկ կոդերով. Porsche Yerevan-ը ներկայացրել է Taycan-ի նոր սերունդը Ընթացքի ավելի մեծ պաշար և ավելի արագ լիցքավորում. Taycan-ի առաջին սերնդի վերափոխումը ԱԳ փոխնախարար․ Շարունակում ենք հնարավոր քայլերն անել ԼՂ–ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար Նա իր ելույթում նշել է, որ Հայաստանն անկախությունից ի վեր բազմիցս բախվել է փախստականների խնդրին |