Օլի Ռեն. Գալիք տարին պետք է դառնա Կիպրոսի խնդրի կարգավորման տարի

PanARMENIAN.Net - Թուրքիան պետք է հաղթահարի ներքին հակասությունները եւ վերադառնա դանդաղած բարեփոխումներին հաջորդ տարվա սկզբին, ցույց տալու համար, որ նա լրջորեն է վերաբերվում անդամակցությանը ԵՄ-ին: Այդ մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենը: Նրա խոսքերով, Գալիք տարին պետք է դառնա Կիպրոսի խնդրի կարգավորման տարի: «Հաջորդ տարին կարեւոր է լինելու Թուրքիայի համար եւ մենք ակնկալում ենք, որ երկու տարվա ներքաղաքական լարվածությունից հետո Թուրքիան նոր մեխանիզմ գործի կդնի եւ լրջորեն կսկսի բարեփոխումներ անել»,-նշել է նա: Նրա խոսքերով, Թուրքիան պետք է սահմանադրական բարեփոխումներ անցկացնի, որոնք կապահովեն խոսքի ազատությունը, կրոնական եւ ազգային փոքրամասնությունների իրավունքները: Եվրահանձնակատարը նաեւ հույս է հայտնել, որ հետեւելով Չերնոգորիայի օրինակին, ԵՄ-ին անդամակցելու հայտ կներկայացնեն նաեւ մյուս բալկանյան երկրները, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---