Էդվարդ Նալբանդյանը ԺՀՄԻԳ-ի գրասենյակի ղեկավարի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ սկզբունքների խախտման վրա

PanARMENIAN.Net - Վարշավայում ընթացող այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց նաեւ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակ (ԺՀՄԻԳ), ուր հանդիպում ունեցավ գրասենյակի տնօրեն Յանեշ Լենարչիչի հետ: Նախարար Նալբանդյանն ու դեսպան Լենարչիչը քննարկեցին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը եւ այդ ոլորտում ձեռնարկվող քայլերը: «Մենք ձեր ուշադրությունն ենք հրավիրում Ադրբեջանի կողմից ազգային թշնամանք սերմանող քարոզչության վրա, ինչը ԵԱՀԿ չափանիշների բացահայտ եւ կոպիտ խախտում է»,-ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---