Հարավային Ավստրալիայում ծավալվում է Հայոց ցեղասպանության ճանաչմանն օժանդակող շարժումը27 մարտի 2009 - 01:15 AMT PanARMENIAN.Net - Հայ Դատի գրասենյակի (ANC Australia) ավստրալիական բաժնի պատվիրակությունը ներկա է եղել Հայոց ցեղասպանության` որպես «մարդկության դեմ մեծագույն հանցանքներից մեկի» ճանաչման բանաձեւի քննարկմանը Հարավային Ավստրալիայի Խորհրդարանի օրենսդրական խորհրդում:Օրենսդրական խորհրդում լիբերալ ընդդիմության առաջնորդ Դեյվիդ Ռիջվեյի եւ օրենսդրական խորհրդում լիբերալ կառավարության անդամ Բեռնարդ Ֆիննիգանի նախաձեռնած շարժումը Հարավային Ավստրալիայի խորհրդարանի Բարձրագույն պալատի դիտարկմանն է ներկայացրել «Հայոց ցեղասպանության եւ ցեղասպանության բոլոր մյուս գործողությունների մասին» բանաձեւը, հաղորդում է Հայ Դատի գրասենյակի ավստրալիական բաժինը: Դա այդ տիպի առաջին միջոցառումն է, որը Հարավային Ավստրալիայի բնակիչներին կօգնի ավելի շատ բան իմանալ հումանիտար աղետի` Հայոց ցեղասպանության մասին, որի զոհերին Հարավային Ավստրալիայի ժողովուրդն իր աջակցությունն է ցուցաբերել գրեթե մեկ դար առաջ: Հարավային Ավստրալիայի բնակիչները` որպես Մեծ Մերձավոր Արեւելքի մի մասը, արձագանքել են օգնության կանչին եւ հավաքել իրեր, գումար` Օսմանյան կայսրության քրիստոնեական փոքրամասնության` հայ բնակչության ոչնչացման փորձի արդյունքում մազապուրծ եղած երեխաների համար Լիբանանում որբանոց կառուցելու համար: Ռիջվեյը երկու շաբաթ առաջ, ներկայացնելով շարժումը, ասել էր. «Ես ցանկանում եմ ընդգշել Հարավային Ավստրալիայի դերը առաջին միջազգային օգնության ցուցաբերման գործում, որը լայն ճանաչում ստացավ: Այն ժամանակ չէր ասվում, որ այնպիսի գործողությունները, ինչպիսին Հայոց ցեղասպանությունն է, հանդիսանում են ռասաների, կրոնի եւ մշակույթի դեմ կանխակալությունների արդյունքը: Ավստրալացիների մեծ մասի համար դժվար է գիտակցել դա, բայց, ցավոք, այդպիսին է այսօրվա իրականությունը շատ երկրներում»: Ֆիննիգանը ավելացրել էր, որ Հայոց ցեղասպանության մասին միջազգային տեղեկացվածության աճի պայմաններում ժամանակն է, որպեսզի Հարավային Ավստրալիան էլ իր ավանդը ներդնի այդ հանցագործությունների ճանաչման գործում: Քաղաքական կապերի համար պատասխանատու Ավստրալիայի ANC անդամ Վաչե Ղահրամանյանը նշել է. «Շատ կարեւոր է, որպեսզի այնպիսի երկրները, ինչպիսին Ավստրալիան է, ճանաչեն եւ դատապարտեն ցեղասպանության բոլոր գործողությունները, մասնավորապես` Հայոց ցեղասպանությունը, որպեսզի դրանք անպատիժ չմնան»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |