Նինո Բուրջանաձեն ներողություն է խնդրել Հայաստանից եւ Ադրբեջանից երկաթուղու փակման համար

PanARMENIAN.Net - «Ժողովրդավարական շարժում` Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն ներողություն է խնդրել հայ եւ ադրբեջանցի ժողովրդներից` մայիսի 26-ին երկաթուղու փակման համար: «Մենք հասկանում ենք, որ դրանով վնաս ենք հասցրել մեր հարեւաններին, սակայն այլ ելք մեզ ուղղակի չէին թողել», - հայտարարել է նա այսօր քաղաքապետարանի շենքի առջեւ կայացած հանրահավաքի ժամանակ, որին մասնակցել է ընդդիմության մի քանի 100 կողմնակից:



Ինչպես հայտարարել է Բուրջանաձեն, Սահակաշվիլու հրաժարականից հետո առավել սերտ համագործակցություն կհաստատվի Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, իսկ ներկա ռեժիմը նրանց համար մեծ վտանգ է ներկայացնում, հաղորդում է Civil.ge-ն:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---