«GriArInsurance»-ի տնօրեն. «Վստահ եմ, որ «Արմենիան» հաջողությամբ կավարտի իր շուրջերկրյա նավարկությունը

PanARMENIAN.Net - «Արմենիա» առագաստանավն այսօր տեղի ժամանակով 16:00-ին իսպանական Վալենիսա նավահանգստից մեկնել է շուրջօրյա նավարկության` սփյուռքի ճանապարհներով:



1991թ. կառուցված առագաստանավով ճանապարհորդությունը հնարավոր դարձավ վերազինումից եւ ժամանակակից նավիգացիոն սարքավորումներով հագեցնելուց, ինչպես նաեւ նավն ապահովագրելուց հետո:



«Արմենիա» նավը ապահովագրված է «GriArInsurance» ապահովագրական ընկերության կողմից, որի տնօրեն Արմեն Պետրոսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում վստահություն է հայտնել, որ «Արմենիան» հաջողությամբ կավարտի իր շուրջերկրյա նավարկությունը սփյուռքի ճանապարհներով: «Մենք ուրախ ենք մասնկից լինել նման նախագծի»,-ասել է նա:



«Արմենիա» առագաստանավի անձնակազմն է` Զորի Բալայան, արշավի պետ, Սամվել Կարապետյան-նավապետ, Արմեն Նազարյան-ավագ օգնական, Հայկ Բադալյան-հերթափոխի պետ, Մուշեղ Բարսեղյան-բոցման, Սամվել Սարգսյան-խոհարար եւ ռադիոինժեներ, Վահագն Մաթեւոսյան-ավագ ղեկավար:



«Արմենիա» առագաստանավը կանցնի հետեւյալ երթուղով` Ջիբրալթար, Ատլանտիկ օվկիանոս, Բարբադոս կղզի, Պանամի ջրանցք, Խաղաղ օվկիանոս, Հյուսիսային Ամերիկա, կրկին Պանամա, Աթլանտիկ օվկիանոս, Հարավային Ամերիկա, Գոռնի հրվանդան, Խաղաղ օվկիանոս, Նոր Զելանդիա, Ավստրալիա, Հնդկական օվկիանոս, Ինդոնեզիայի կղզիներ, Սինգապուր, Հնդստան թերակղզի, Պարսից ծոց, Կարմիր ծով, Սուեցի ջրանցք, Միջերկրական ծով: Պաշտոնական ավարտը Բեյրութի նավահանգստում է, իսկ իրավաբանականը` Վալենսիայում:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---