Ռուսաստանի նախագահը հանդիպում չի ունենա Ահմադինեժադի հետ

PanARMENIAN.Net - Եկատերինբուրգում ՀՇԿ գագաթնաժողովի կազմակերպման կենտրոնակայանում հաղորդել են, որ նախկինում ծրագրված Ռուսաստանի եւ Իրանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի եւ Մահմուդ Ահմադինեժադի երկկողմ հանդիպումը հետաձգվում է, հաղորդում է gazeta.ru-ն:



Ինչպես մեկնաբանել են ռուսական պատվիրակության աղբյուրները, դա բացատրվում է ՀՇԿ եւ ԲՌՀՉ գագաթնաժողովների շրջանակներում Մեդվեդեւի աշխատանքի խիտ ժամանակացույցով: Նախագահների հանդիպումը սկզբնապես ծրագրվում էր երկուշաբթի օրը, սակայն Ահամադինեժադը կարողացավ Եկատերինբուրգ ժամանել միայն երեքշաբթի առավոտյան:



Իրանի նախագահը ՀՇԿ գագաթնաժողովին հրավիրված է որպես դիտորդ:



Մինչդեռ, այսօր առավոտյան Թեհրանում ձերբակալվել է Իրանի նախկին փոխնախագահ Մոհամեդ Ալի Աբթախին, ով ընտրությունների ժամանակ աջակցել է Միր Հոսեյն Մուսավիին:



Իրանի ԿԸՀ-ի կողմից հրապարակված պաշտոնական արդյունքների համաձայն, հունիսի 12-ին կայացած Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթանակ է տարել Մահմուդ Ահմադինեժադը` 62,6 տոկոս, Միր Հոսեյն Մուսավին հավաքել է միայն 33,7 տոկոս, Մոհսեն Ռեզային` 1,7 տոկոս, Մեհդի Քարուբին` 0,85 տոկոս:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---