Տու-154 կործանված ինքնաթիռի զոհված ուղեւորների հարազատները բողոքի ցույց են կազմակերպել Թեհրանում

PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան 11:30-ին Թեհրանում Տու-154 կործանված ինքնաթիռի զոհված ուղեւորների հարազատները, հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ցույց են կազմակերպել «Կասպյան ավիաուղիներ» ընկերության գրասենյակի մոտ: Ակցիայի մասնակիցները պարզաբանումներ էին պահանջում «Կասպյան ավիաուղիներ» ընկերության աշխատակիցներից ինքնաթիռի վթարի վերաբերյալ, որի արդյունքում 168 մարդ զոհվեց, գրում է Թեհրանի «Ալիք» թերթը:



Թեհրան-Երեւան չվերթը կատարող Տու-154 ինքնաթիռը վթարի ենթարկվեց հուլիսի 15-ին` Թեհրանից շուրջ 200 կմ հեռավորության վրա, թռիչքից 16 րոպե անց: Զոհվեց 168 մարդ: Զոհվածների թվում 36 հայ կա, այդ թվում Հայաստանի հինգ քաղաքացիներ:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---