Վրաստանը զրկում է Հարավային Օսեթիային ինքնավարությունից ու անվանումից22 հուլիսի 2009 - 22:46 AMT PanARMENIAN.Net - «Հարավային Օսեթիա» անվանումը չի գրանցվի Վրաստանի սահմանադրության մեջ: Այդ մասին հայտարարվել է Վրաստանի սահմանադրական ուղղումների հանձնաժողովի Տարածքային կառուցվածքի եւ տեղական ինքնակառավարման գծով աշխատանքային խմբի երկրորդ նիստում: Ըստ խմբի ղեկավար, Կախա Կուրաշվիլիի Վրաստանի Սահմանադրության մեջ Ցխինվալի հատուկ կարգավիճակը ինքնավարության իրավունքներով հաշվի կառնվի, սակայն առանց Հարավային Օսեթիա անվանման: Աջարիայի ու Աբխազիայի ինքնավար հանրապետությունների կարգավիճկաը հաշվի կառնվի ընդհանուր առմամբ: Այնուհետեւ հանրապետություններն իրենք կընդունեն իրենց սահմանադրությունները` ըստ երկրի գլխավոր օրենքի: «Կարեւոր է, որ Աջարիայի ու Աբխազիայի դեպքում ասիմետրիա չլինի, այսինքն որ մի ինքնավանրությունը մյուսից ավելի շատ իրավունքներ չունենա»,-ասել է Կուրաշվիլին: Երկրի տարածքային կառուցվածքը նախատեսում է 13 վարչատարածքային միավոր, ներառյալ Աբխազիայի ու Աջարիայի ինքնավար հանրապետությունները, Ցխինվալի տարածաշրջանն իր հատուկ կարգավիճակով ու Թբիլիսին, որպես մարզին հավասար միավոր, հաղորդում է «Գրուզիա Օնլայնը»: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Բաքվում հայտարարել են, որ Արցախի ղեկավարների շինծու գործերը շուտով կուղարկվեն դատարան Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ Երևանում հայտնաբերել են ԱՄՆ–ի իրավապահ մարմինների կողմից հետախուզվող անձին Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ Երևան-Ապարան ճանապարհը փակած վարդենուտցիները բացել են այն` վարչապետի հետ հանդիպելու պայմանով Նրանք դժգոհ են, որ համայնքի հողերը պետությունը ճանաչել է հանրային գերական շահ և շուկայականից ցածր գներով ցանկանում է գնել AKNEYE ֆիջիթալ տարածքում կայացել է Վենետիկի բիենալեին ՀՀ 1-ին մասնակցությանը նվիրված միջոցառում Օլգա Պևզները «վերստեղծել է» հայկական պատը, և նկարները թվային տարբերակով ցուցադրվել են սրահում |